Ինչու Զորավար Անդրանիկն ապտակեց Բաղրամյանին. մի հանդիպման պատմություն

Ինչու Զորավար Անդրանիկն ապտակեց Բաղրամյանին. մի հանդիպման պատմություն

1918-ը ծանր տարի էր: Ժողովուրդը հոգնել էր պատերազմներից, կոտորածներից, կորուստների ողբից… Ասում էին՝ թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է, ինչքան մենք կռվեցինք:

Այդ օրհասական իրավիճակում Հովհաննես Բաղրամյանի դասակը կարճատև հանգստի ժամանակ է ունենում, որը, սակայն, անհանգիստ միջադեպով է ընդհատվում:

Զորավար Անդրանիկ Օզանյանը, որով հիանում ու հպարտանում էր զորքը, իր մոտ է կանչում Բաղրամյանին ու… ապտակում:

«Վանո, քո երեսուն զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով»,- միջադեպից 50 տարի անց ուսանողների հետ հանդիպմանն իրեն ուղղված Զորավարի այս խոսքերն է մեջբերել Բաղրամյանը:

Մարշալ Հովհաննես Բաղրամյանը տարիներ անց պիտի խոստովաներ՝ «Զորավարի ապտակն ինձ մարշալ դարձրեց»:

Այսօր Զորավար Անդրանիկի հիշատակի օրն է: Պատերազմներ հաղթահարած զինվորականը մահացավ սրտի կաթվածից՝ ամբողջ կյանքում սրտում պահելով իր կյանքի 2 ամենածանր կորուստների՝ առաջնեկի ու Գևորգ Չաուշի ոչ մի կերպ չհաղթահարված ցավը: Զորավարի աճյունը ևս երկար ու դժվար ճանապարհներով անցավ, ինչպես Անդրանիկը՝ կենդանության օրոք: Հետմահու նա ԱՄՆ-ից հասավ Ֆրանսիա, ապա միայն Հայաստան: Զորավար Անդրանիկի վերջին հանգրվանը Եռաբլուր զինվորական պանթեոնն է: Նրա անձնական իրերից մի քանիսն էլ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանում են պահված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում