500 հազար ուկրաինացի զինվորներ են զոհվել

500 հազար ուկրաինացի զինվորներ են զոհվել

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից մինչ այս պահը 500 հազար ուկրաինացի զինվորներ են զոհվել։Այս մասին հայտարարել է իռլանդացի պատգամավոր Քլեր Դալին ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

«Մենք գտնվում ենք արյունալի քայքայման պատերազմի մեջ։ Եվ ուղղակի դաժանություն է թույլ տալ, որ դա շարունակվի… Եթե ձեզ հետաքրքրում է Ուկրաինան, ինչպե՞ս եք վերաբերվում ուկրաինացիների կյանքը փրկելու խաղաղության ծրագրին»,- հարցրել է Քլեր Դալին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին:

Նա չի հերքել զոհերի թիվը և պատասխանել է, որ «ոչ ոք երբեք չի ասել, որ հեշտ է լինելու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում