ՄԱԿ-ը պատրաստ է համաձայնել Ռուսաստանի բոլոր պայմաններին

ՄԱԿ-ը պատրաստ է համաձայնել Ռուսաստանի բոլոր պայմաններին

ՄԱԿ-ը պատրաստ է համաձայնել հացահատիկի գործարքը վերսկսելու ռուսական կողմի բոլոր պայմաններին։ Այս մասին հայտնում է Bild թերթը՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին օգոստոսի 28-ին ուղարկված գաղտնի նամակին։

Հրատարակության համաձայն՝ նամակում Գուտերեշը Լավրովին հրավիրում է «համաձայնագիր ստեղծել ՄԱԿ-ի քարտուղարության և Ռուսաստանի Դաշնության միջև չորս հիմնաքարային սկզբունքների հիման վրա», որոնց օգնությամբ հնարավոր է «վերականգնել Սևծովյան նախաձեռնությունը։ » Հոդվածում նշվում է, որ դրանց «իրականացումը կհանգեցնի բոլոր պահանջների կատարմանը», որը նախկինում հայտարարել էր ռուսական կողմը։

Պարբերականը, մասնավորապես, գրում է, որ գլխավոր քարտուղարն առաջարկում է «չեղարկել ԵՄ ֆինանսական պատժամիջոցները Ռոսսելխոզբանկի դեմ», որը 2022 թվականի հունիսին դուրս էր մնացել SWIFT ֆինանսական գործարքների համակարգից։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հաստատել է թերթին, որ այս հարցի լուծում է որոնվում և չի բացառել Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի հատուկ «դուստր ձեռնարկության» ստեղծումը, որը «SWIFT-ի միջոցով վճարումներ կանի՝ համաձայն ԵՄ պատժամիջոցների»։ SWIFT-ը հրապարակմանը հայտնել է, որ իրենք տեղյակ են և ուշադիր հետևում են հացահատիկի նախաձեռնության քննարկումներին, որոնք «ներկայումս անցկացվում են բարձր մակարդակով»:

Բացի այդ, ըստ Bild-ի՝ Գուտերեշը Լավրովին ուղղված նամակում հայտնել է ՄԱԿ-ի պատրաստակամությունը «չորս-վեց շաբաթվա ընթացքում ապահովագրել ռուսական նավերը Ազովում և Սև ծովերում ուկրաինական հարձակումներից», ինչը, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հնարավոր է Lloyd’s խոշոր ապահովագրական ընկերության մասնակցությամբ։ Քաղաքական գործիչը նաև օգնություն է առաջարկում պարարտանյութ արտադրող ռուսաստանյան ընկերություններին իրենց սառեցված ակտիվները ԵՄ վերադարձնելու հարցում։ Ի վերջո, նամակում գլխավոր քարտուղարը նշում է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարել Եվրահանձնաժողովի, ինչպես նաև Գերմանիայի, Բելգիայի, Իսպանիայի և Նիդեռլանդների իշխանությունների հետ՝ սննդամթերքով և պարարտանյութերով ռուսական նավերի մուտքը ԵՄ նավահանգիստներ վերականգնելու համար։

Ըստ թերթի՝ Ռուսաստանի ղեկավարությունն ուսումնասիրում է ՄԱԿ-ի առաջարկները։ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչը Bild-ին ասել է, որ Կիևը չի վերադառնա հացահատիկի համաձայնագրին նման պայմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում