ԵՄ-ն ուզում է փաստացի անհնարին դարձնել ռուսների մուտքը․ մշտական ներկայացուցչություն

ԵՄ-ն ուզում է փաստացի անհնարին դարձնել ռուսների մուտքը․ մշտական ներկայացուցչություն

Եվրահանձնաժողովի վերջին պարզաբանումները, որոնք վերաբերում են Եվրամիության տարածք Ռուսաստանում գրանցված անձնական ավտոմեքենաների մուտքի արգելքին, ուղղված են նրան, որ ուղիղ ավիահաղորդակցության բացակայության և վիզային պահանջների խստացման պայմաններում փաստացի անհնար դարձնեն ռուսների մուտքը ԵՄ։ Այս մասին նշվում է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության՝ ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը պարզաբանում է հրապարակել, որում հայտնել է, որ ԵՄ Խորհրդի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները տարածվում են նաև ՌԴ քաղաքացիների անձնական ավտոտրանսպորտի վրա, որոնք ռուսական հաշվառման համարներ ունեն։ ՌԴ քաղաքացիները չեն կարող անձնական մեքենաներով մուտք գործել Եվրամիության տարածք նույնիսկ զբոսաշրջության նպատակներով և կարճ ժամանակով:

Պարզաբանումից ֆորմալ կերպով հետևում է, որ արգելքը տարածվում է նաև ԵՄ ցուցակներում ներառված մի շարք ապրանքների, այդ թվում՝ անձնական օգտագործման այնպիսի իրերի վրա, ինչպիսիք են հեռախոսները, նոութբուքերը, հագուստը կամ հիգիենայի միջոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում