Բաքուն խաղաղության պայմանագրի նոր դրույթ է առաջարկում Երևանին

Բաքուն խաղաղության պայմանագրի նոր դրույթ է առաջարկում Երևանին

Հայաստանի հետ միջպետական ​​երկխոսությունում Ղարաբաղի հարցը չի քննարկվում, սակայն առանձին քննարկվում է Ադրբեջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ նրանց վերաինտեգրման նպատակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Միևնույն ժամանակ, մենք Հայաստանին առաջարկում ենք մեր խաղաղության համաձայնագրում ներառել դրույթ մեր տարածքներում ազգային փոքրամասնությունների մասին՝ որպես կողմերի փոխադարձ պարտավորություն, որտեղ մենք՝ երկու պետություններս, պարտավորվելու ենք հարգելմեր տարածքներում ազգային փոքրամասնությունների իրավունքները մեր սահմանադրության հիման վրա և մի շարք միջազգային պայմանագրերի հիման վրա, որոնց մաս ենք կազմում»,- եզրափակել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում