Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի. Պետքարտուղարություն

Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի. Պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները ձգտում է անհապաղ բացել Լաչինի միջանցքը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք ցանկանում ենք Լաչինի միջանցքի անհապաղ բացումը: Մենք դա հստակ ասել ենք: Բլինկենը համագործակցել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ, որպեսզի հստակ ցույց տանք, որ մենք ցանկանում ենք անհապաղ բացել Լաչինի միջանցքը և հնարավորություն ընձեռվի քայլեր ձեռնարկել՝ կապված Լեռնային Ղարաբաղում իսկապես ծանր հումանիտար իրավիճակի հետ», – ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը։

Այսպես, նա մեկնաբանել է ամերիկացի օրենսդիրի նամակը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որում ասվում է, որ «Միացյալ Նահանգները պետք է ճանաչի այս ցեղասպանությունը և համապատասխանաբար գործի հնարավորինս շատ կյանքեր փրկելու համար»։

Նա մանրամասն չի նախանշել Երևան այցելած Պետդեպարտամենտի Անդրկովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի տարածաշրջան նոր այցի ծրագիրը։ «Նա շարունակում է զբաղվել և՛ կարճաժամկետ առաջնահերթությամբ՝ Լաչինի միջանցքի բացմամբ, և՛ երկարաժամկետ առաջնահերթությամբ, այսինքն՝ ընդհանուր առմամբ այս հարցի խաղաղ հանգուցալուծմամբ,- ասել է Միլլերը՝ հրաժարվելով պարզաբանել, թե արդյոք Լուի Բոնոն նորից կգնա Բաքու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում