Իրանի դեմ պատժամիջոցները չեն չեղարկվի. Բորել

Իրանի դեմ պատժամիջոցները  չեն չեղարկվի. Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեֆ Բորելը հայտնել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները նամակով իրեն տեղեկացրել են 2023 թվականի հոկտեմբերի 18-ից հետո Իրանի դեմ պատժամիջոցները պահպանելու մտադրության մասին։

Բորելը, որպես Իրանի միջուկային համաձայնագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) համակարգող, այս մասին գրավոր հայտարարությամբ է հանդես եկել։

«Արտաքին գործերի նախարարները հայտարարեցին, որ 2019 թվականից Իրանը չի հետևում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ), դա չի լուծվել տարաձայնությունների կարգավորման մեխանիզմի շրջանակներում։ Նրանք մտադրություն են հայտնել չձեռնարկել քայլեր պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ անցումային ժամանակահատվածում»,- ասված է հաղորդագրությունում։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտնել է նաև, որ նախարարների նամակը փոխանցվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի մյուս մասնակիցներին՝ Չինաստանին, Իրանին և Ռուսաստանին։ «Իմ համակարգողի կարգավիճակում ես կխորհրդակցեմ ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի հետ հետագա գործողությունների վերաբերյալ»,- հավելել է Բորելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում