Երևանում այսօր ընտրություններ են

Երևանում այսօր ընտրություններ են

Երևանում վաղ առավոտյան մեկնարկել են մայրաքաղաքի ավագանու հերթական ընտրությունները։ Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ բացվել են Երևանի ողջ տարածքում ձևավորված 10 ընտրատարածքների 475 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:

Երևանում քվեարկելու իրավունք ունի մայրաքաղաքի 824 հազար 250 բնակիչ։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Մասնակցող ուժերն են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում