Հայտնի են Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
18/09/2023 09:30
Կարդացեք նաև
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի բոլոր 475 ընտրատեղամասերի քվեարկության արյդյունքները։ Ըստ նանական տվյալների, ընտրապայքարին մասնակցած ուժերից որևէ մեկը չի կարողացել 50+1 տոկոս ստանալ, ինչը նշանակում է, որ նոր քաղաքապետ ընտրելու համար ձևավորվող ավագանիում ներկայացված ուժերը փորձելու են կոալիցիաներ կազմել։
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, Երևանի ավագանում ներկայացված կլինեն 4 կուսակցություններ և մեկ դաշինք։
Ներկայացնում ենք քվերակության նախնական արդյունքները.
1. ՔՊ — 38․970 (32,57%)
2. ԱԱԿ — 22․188 (18,89%)
3. Մայր Հայաստան — 17․534 (15,43%)
4. Հանրապետություն — 13․387 (11,32%)
5. Հանրային ձայն — 11․499 (9.68%)
Հետևեք մեզ նաև Telegram-ում