Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Զրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային այն խնդիրներին, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություններ։ Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն

Գործակալության փոխանցմամբ, վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունը հանդիսանում է Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին ու ընդհանրապես Հարավային Կովկասում տեղի ունեցող ամենանշանակալի իրադարձությունը։

Ավելի վաղ, սեպտեմբերի 13-ին, Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Արարտ Միրզոյանը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հնարավոր ուղիները։

Բացի այդ, Իրանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանություններն Իրանին տեղեկացրել են, որ չեն պատրաստվում դիմել ռազմական էսլակիացիայի։

Միաժամանակ Իրանի ԱԳ ներկայացուցիչը շեշտել է, որ պաշտոնական Թեհրանը քննադատորեն է մոտենում իր հյուսիսային հարևանների հետ սահմանի անվտանգությանը և շարունակում է ուշադիր հետևել Կովկասում ընթացող իրադարձություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում