Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել

Այսօր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ծավալված ապօրինի ռազմական գործողություններին է անդրադարձել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»,- ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրապարակման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում