Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել հայտարարությամբ

Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել հայտարարությամբ

Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

«Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։

Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։

Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է։

Երեխաները թիրախ ՉԵՆ, բայց 2 երեխա արդեն սպանվել է, 13-ը վիրավորվել են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նա նաև նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ օրհասական հարցը բարձրաձայնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում