Բաքուն դե յուրե գործողությունն իրականացնում է իր տարածքում. Կրեմլ

Բաքուն դե յուրե գործողությունն իրականացնում է իր տարածքում. Կրեմլ

Կրեմլը սպասում է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը։ Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Եթե ​​անհրաժեշտ լինի, ՌԴ նախագահը կխոսի Ալիևի հետ, սակայն մինչ այժմ նման զրույցի պլաններ չկան, ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։ Նա նաև հավելել է, որ դեռևս չի կարող հաստատել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ին ԼՂ-ում կրակը դադարեցնելու պայմանավորվածությունների մասին լուրերը, քանի որ մանրամասներ չունի։

Ղարաբաղի հետ կապված իրավիճակում Կրեմլը բխում է, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2021-2022 թվականների եռակողմ համաձայնագրերից։ Երկրորդ չափազանց կարևոր չափանիշը 1991 թվականին Ադրբեջանի սահմանների ճանաչման մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունն է, որը նշանակում է՝ հայկական կողմը ճանաչել է Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածքի անբաժանելի մաս։ Նշանակում է՝ Ադրբեջանը դե-յուրե գործողություններն իրականացնում է սեփական տարածքում։

Սա էապես փոխել է մի շարք դրույթներ, և մենք չենք ընդունում մեր հասցեին նման նախատինքները (Մոսկվայի պարտավորությունները չկատարելու մեղադրանքները-խմբ.), հատկապես Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հայկական կողմի պաշտոնական որոշումից հետո։ Մեր հասցեին նման մեղադրանքները բացարձակապես անհիմն են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում