Հոլանդացի ձյուդոիստները չեն մեկնի Բաքու

Հոլանդացի ձյուդոիստները չեն մեկնի Բաքու

Հոլանդացի ձյուդոիստները Լեռնային Ղարաբաղի իրավիճակի սրման պատճառով չեն մեկնի Բաքու` մասնակցելու «Մեծ սաղավարտ» մրցաշարին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Նիդեռլանդական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիային։

«Մեծ սաղավարտը» Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվի սեպտեմբերի 22–24–ը: Մրցաշարին պետք է 15 հոլանդացի ձյուդոիստ մասնակցեր։

«Որոշումը կայացվել է բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով։ Թեև Բաքուն էսկալացիայի վայրից 300 կմ հեռավորության վրա է գտնվում, միևնույնն է` պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մենք վստահ չենք՝ կկարողանանք արդյոք այնտեղ ապահով մնալ»,– ասել է Նիդեռլանդների ձյուդոյի ասոցիացիայի ներկայացուցիչ Երուն դը Բրուինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում