Էրդողանն ու Ալիևը կհանդիպեն Նախիջևանում

Էրդողանն ու Ալիևը կհանդիպեն Նախիջևանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Նախիջևանում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն Արցախի վերջին իրադարձություններին հաջորդող քայլերը։ Թեմաներից մեկն էլ լինելու է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, որը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև անխափան փոխադրումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում