Ղարաբաղում ռուս խաղապահների գտնվելու մասին․ Պեսկով
25/09/2023 15:18

Նմանատիպ
Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու հեռանկարների մասին հազիվ թե որևէ մեկը կարողանա մի բան ասել, Ռուսաստանը շարունակում է շփումները Բաքվի հետ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա դա ասել, քանի որ նրանք այժմ այնտեղ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Մենք շարունակում ենք շփումները Բաքվի հետ», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին։
Նա նշել է, որ ռուսական խաղաղապահներն աջակցություն են ցուցաբերում, ինչպես նաև ներկա են բանակցություններին, որոնք արդեն սկսվել են Ղարաբաղի հայերի և ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների միջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում