ՌԴ ՆԳ նախարարը Հայաստանում է

ՌԴ ՆԳ նախարարը Հայաստանում է

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, Ռուսաստանի Դաշնության ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևն այսօր ժամանել է Երևան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը։

«Վլադիմիր Կոլոկոլցևը Երևանում է` մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների միավորված կոլեգիայի նիստին»,– հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Նա նաև նշել է, որ նախատեսված են մի շարք այլ միջոցառումներ։

Հիշեցնենք, որ Կոլոկոլցևը Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ վերջին անգամ հանդիպել էր 2023 թ. ապրիլի 3–ին Մոսկվայում և հայտարարել, որ ռուս–հայկական հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու ոչ բարեկամական երկրների բոլոր փորձերը կմնան անարդյունք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում