Իվանյանում ավարտվել է Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումը
25/09/2023 15:52

Նմանատիպ
Իվանյանում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպումը կայացել է ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ
Հիշեցնենք, որ այսօր բանակցություններ էին ընթանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Հայկական կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ադրբեջանական կողմը ներկայացրել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում