ՌԴ-ը ցավակցություն է հայտնել արցախահայերին

ՌԴ-ը ցավակցություն է հայտնել արցախահայերին

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում պայթյունից զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է, մեղմ ասած, բարդ մնալ։ Նախ ցանկանում ենք ցավակցություն հայտնել սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, բարեկամներին։ Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը

Նրա խոսքով` ՌԴ խաղաղապահներն ակտիվ մասնակցել են հրդեհի մարման, տեղում անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերման աշխատանքներին։

Այս ողբերգական միջադեպի հետևանքով ծանր վիրավորված 120 բնակիչ ՌԴ խաղաղապահների ուղղաթիռներով տարհանվել են Հայաստանի տարածք՝ ստացիոնար պայմաններում բուժումը շարունակելու համար:

«Շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար։ Տարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը ՌԴ խաղաղապահ զորախումբն է, որն անձնվիրաբար կատարում է իր պարտքը»,- նշել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում