Սամանտա Փաուերը ժամանել է Բաքու

Սամանտա Փաուերը ժամանել է Բաքու

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանտա Փաուերն այսօր ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնել է UASID-ին՝ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «քննարկելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և այդ կապակցությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը»:

Նրան ուղեկցում է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Իր այցի ընթացքում Փաուերը կքննարկի նաև «Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հեռանկարները՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա»,- ասվում է UASID-ի հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում