90 սենատոր կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
29/09/2023 17:06
Նմանատիպ
Ամերիկացի 90 սենատոր Պետդեպարտամենտին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։
Կոնգրեսական Սեթ Մեգազիները (դեմոկրատ), գլխավորելով մի խումբ օրենսդիրների, նամակ է գրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որում նա կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, որոնք «մասնակցել են ռազմական հարձակումներին և Լեռնային Ղարաբաղի դաժան շրջափակմանը»։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Այդ գործողությունները մարդու իրավունքների կոպիտ խախտում են և բռնի հակամարտություն: Երկուսն էլ ուղղակի հարձակում են ամերիկյան արժեքների և շահերի վրա»,- ասված է նամակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում