Ադրբեջանի դեսպանատան վրա ահաբեկչություն կատարած անձը մահապատժի է դատապարտվել

Ադրբեջանի դեսպանատան վրա ահաբեկչություն կատարած անձը մահապատժի է դատապարտվել

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանն ահաբեկչություն կատարած Յասին Հուսեյնզադեն մահապատժի է դատապարտվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին։ 

Իրանի Գերագույն դատարանը Յասին Հուսեյնզադեին մահապատժի է դատապարտել 2023 թվականի հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված զինված հարձակման համար։

Կալաշնիկով ինքնաձիգով զինված ահաբեկիչը սպանել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարին։ Զինված հարձակումը հետ մղելիս վիրավորվել է ևս երկու աշխատակից։

Նշենք, որ միջադեպը Ադրբեջանի նախագահը որակել է որպես ահաբեկչություն։ Ադրբեջանական իշխանությունները որոշել են տարհանել Թեհրանում դեսպանատան բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին։ Տարհանումը տեղի է ունեցել հունվարի 29-ին։

Ավելի ուշ, արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողներին ասել է, որ դեսպանությունն ամբողջությամբ դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը։

Ներկայումս Թավրիզում գործում է միայն Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում