Լավրովը մեկնաբանել է իրավիճակը ԼՂ-ում

Լավրովը մեկնաբանել է իրավիճակը ԼՂ-ում

Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանի և գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամեն ինչ։ Մենք չենք կարող զսպել մարդկանց, ովքեր ցանկանում են Ղարաբաղից մեկնել Ռուսաստան»,- ասել է նախարարը։

Լավրովը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 20-րդ տարեկան հանդիպման վերջում կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հարցերին։ «Մենք աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ՝ կայունացնելու իրավիճակը Ղարաբաղում»,- նշել է նա։

ՌԴ ԱԳ նախարարը խոսել է նաև Հայաստանի՝  ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին։ Ըստ նրա՝ այդ որոշումը պետության ինքնիշխան ընտրությունն են, սակայն Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը։

«․․․Ես դեռ հուսով եմ, որ ռուս ժողովրդի և հայ ժողովրդի միջև դարեր շարունակ գոյություն ունեցող կապերը ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող ոչնչացնել»,- այս մասին լրագրողներին ասել է Լավրովը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի հանդիպումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում