Հայաստանը Միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել. Կիրակոսյան

Հայաստանը Միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել. Կիրակոսյան

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա ԼՂ-ի ներկա և նախկին պաշտոնյաների նկատմամբ իրականացվող պատժիչ գործողություններից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Ադրբեջանի կողմից հայտարարություն էր եղել, որ խոսքը 300 անձի մասին է։ Ցուցակ չենք տեսել, բայց կա հնչեցված թիվ, արդեն ունենք ապօրինի ազատությունից զրկման դեպքեր։ Այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը Արդարադատության միջազգային դատարան ներկայացված մեր պահանջն էր», – ասել է Կիրակոսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինիձերբակալության թեմայով Եվրոպական դատարան առանձին պահանջ է ներկայացվել։

«Այս մասով նաև քննարկում ենք առանձին անձանց շրջանակի վերաբերյալ ևս Եվրոպական դատարան կամ այլ որևէ այլ դատական պրոցեսներով պահանջ ներկայացնել։ Սակայն, ցավոք, սաառաջին դեպքը չէ, երբ անձին առևանգում են կամ բռնվում են։ Մենք ունենք գերեվարվածհայրենակիցներ, որոնք շարունակում են գտնվել Բաքվի բանտերում։ Այն անձինք, որոնքգերեվարվում էին, բոլորն էլ արժանանանում էին նույն ճակատագրին, այսինքն՝ արժանանում էինտարբեր հոդվածներով մեղադրանքների, ներառյալ ահաբեկչությունը, զինված խմբավորումներստեղծելն ու սահման հատելը», -հավելել է նա։

Կիրակոսյանը միջազգային դատարանից ակնկալում է, որ այն կկիրառի միջոց, որով կարգելի նմանատիպ միակողմանի պատժիչ գործողությունների իրականացումը: Ազատությունից զրկված անձանց ազատ արձակման հավանականությունը Եղիշե Կիրակոսյանը, ցավոք, քիչ հավանական է համարում։

Անդրադառնալով Ադրբեջանի դատախազի կողմից 300 արցախցու միջազգային հետախուզում հայտարարելուն՝ Կիրակոսյանը նշել է, որ այս պարագայում քաղաքացիները պետք է զգուշավորություն դրսևորեն և շատ ուշադիր լինեն, քանի որ այլ երկիր մեկնելու դեպքում միջազգային հետախուզման մեջ գտնվելու պարագայում նրանց կարող են հանձնել Ադրբեջանին, նման հավանականությունը բացառված չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում