Ադրբեջանը թարմացրել է մարդկային կորուստների ցուցակները

Ադրբեջանը թարմացրել է մարդկային կորուստների ցուցակները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է Արցախում իրենց կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ մարդկային կորուստների ցուցակները:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված ցուցակների՝ զոհվածների ընդհանուր թիվը 200-ից ավել է:

«Մահացածներից 180-ը ՊՆ զինծառայողներ են, 12-ը՝ ՆԳՆ զինծառայողներ։ Մահացածներից մեկը քաղաքացիական անձ է, 11 անձի ինքնությունը պարզվելու է դատագենետիկական փորձաքննություններից հետո, վիրավորվել է 511 զինվորական և մեկ քաղաքացիական անձ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում