ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը երաշխավորում է ՀՀ-ի անվտանգությունը. Պեսկով

ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը երաշխավորում է ՀՀ-ի անվտանգությունը. Պեսկով

Կրեմլը բացարձակ համաձայն չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հռոմի ստատուտի վավերացումը կապում է երկրի անվտանգության հետ։ Այս մասին լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։

Մոսկվան հերքում է Երևանի մեղադրանքները, թե իբր երկկողմ գործընկերությունը և ՀԱՊԿ մեխանիզմները բավարար չեն Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Դա, ըստ Դմիտրի Պեսկովի, չի համապատասխանում իրականությանը։

«ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական գործընկերության գործիքները բացարձակապես անփոխարինելի են։ Սա հասկանում է նաև Հայաստանում մեծամասնությունը»,- շեշտել է խոսնակը։

Ինչպես նշում է ՌԴ մամուլի քարտուղարը, Լեռնային Ղարաբաղի այսօրվա իրավիճակի հիմքը Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ ճանաչելու Նիկոլ Փաշինյանի որոշումն էր։ Ըստ այդմ, նա ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում