Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ

Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ նախատեսվում էր հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները։

Պատճառը Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը Թուրքիայի հանդիպմանը մասնակցելու հարցում։ Նման պայմաններում ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցություններ վարել։

Նշենք նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մրսածության պատճառով նույնպես չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որտեղ ակնկալվում էին քննարկումներ տարածաշրջանի վերաբերյալ։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում