Զախարովան հաստատել է «գաղտնի» բանակցությունների մասին լուրը

Զախարովան հաստատել է «գաղտնի» բանակցությունների մասին լուրը

ԼՂ-ում մարտերի մեկնարկից մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

«Դա սովորական մտքերի փոխանակում էր»,- ասել է նա։

Ըստ Զախարովայի՝ ՌԴ-ին դիմել է Արևմուտքը՝ ԼՂ-ի հարցի շուրջ բանակցություններ վարելու, ինչպես նաև տեսակետներ փոխանակելու համար։

Մեկնաբանելով Ստամբուլում կողմերի հանդիպումը, որը ԶԼՄ-ներում որակվել է որպես «գաղտնի», Մարիա Զախարովան լրագրողներին ասել է, որ դրա անցկացման նախաձեռնությունը եղել է Արևմուտքից։

«Դրանում ոչ մի գաղտնի բան չկար, և եթե այն հիմա ցուցադրվում է որպես սադրիչ, ապա նպատակը դա էր՝ սադրանք ստեղծելը»,- հայտնել է պաշտոնական ներկայացուցիչը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անցյալ ամիս՝ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման մեկնարկից մի քանի օր առաջ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայում հանդիպել էին իրենց ռուս գործընկերների հետ գաղտնի արտակարգ բանակցությունների համար, որոնք նպատակ ունեին լուծելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հակամարտությունը։ Այս մասին գրել է POLITICO-ն։

POLITICO-ի տվյալների համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, որպեսզի վերջ դրվի Արցախի իննամսյա շրջափակմանը և թույլատրի մարդասիրական օգնության շարասյունները Հայաստանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում