Եվրամիությանը «միջուկային Ուկրաինա է պետք»․ Զախարովա

Եվրամիությանը «միջուկային Ուկրաինա է պետք»․ Զախարովա

Sputnik ռադիոյի եթերում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի այն հայտարարությանը, որով նա կոչ է արել ՆԱՏՕ-ին, Ուկրաինայի վրա միջուկային հովահոնց տեղակայել։

Զախարովայի խոսքով, աշխարհի որոշ տարածաշրջաններ հարց են տալու՝ ինչո՞ւ է առանձին երկիրը միջուկային կարգավիճակ ստացել՝ շրջանցելով ամեն ինչ, պարզապես այն պատճառով, որ այդպես է որոշվել, սակայն աշխարհի այլ երկրներին դա չի թույլատրվում։

«Ես չեմ բացառում, որ աբսուրդի այս թատրոնում, Եվրոպային պետք կգա ունենալ միջուկային Ուկրաինա», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում