ՆԱՏՕ-ն դատապարտել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը

ՆԱՏՕ-ն դատապարտել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դիլան Ուայթը դատապարտել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը: Այս մասին նա գրառում է արել X սոցիալական ցանցում։

«Մենք խստորեն դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի այսօրվա ահաբեկչական հարձակումը ՆԱՏՕ-ի գործընկեր Իսրայելի դեմ։ Ահաբեկչությունը լրջագույն սպառնալիք է ազատ հասարակությունների համար, և Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի», – գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ իսրայելական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին կապահովի ինքնապաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչով:

«Մենք կհետևենք, որ Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար»,- ասել է նա։

ՀԱՄԱՍ-ը հրապարակել է Իսրայելի հետ բախումների ընթացքում կորուստների նախնական թվերը՝ 161 զոհ և շուրջ 930 վիրավոր: Ըստ իսրայելական լրատվամիջոցների` պաղեստինցիների հարձակման հետևանքով Իսրայելը 40 զոհ և 740 վիրավոր ունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում