Ինչպես է Կարմիր խաչը փնտրում Արցախում մնացած հայերին

Նմանատիպ
Կարմիր խաչի միազգային կոմիտեի աշխատակիցները շրջում են Ստեփանակերտի կենտրոնական վայրերում և Լեռնային Ղարաբաղի գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը:
«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում, մի մասը` իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով»,– նշված է հաղորդագրության մեջ:
ԿԽՄԿ– ն նրանց սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում, նաև օգնում է կապ հաստատել հարազատների հետ, հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոխվելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում