Հրապարակվել է աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ցանկը

Հրապարակվել է աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ցանկը

Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշն առաջին անգամ գլխավորել է Աբու Դաբիի շեյխերի և էմիրների իշխող դինաստիան (ԱՄԷ-ի յոթ էմիրություններից մեկը) ՝ 305 մլրդ դոլար կարողությամբ:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուոլթոն ընտանիքը (չորս տարի անընդմեջ գլխավորում էր վարկանիշը), որին պատկանում է մեծածախ և մանրածախ առևտրի աշխարհի խոշորագույն ցանցը՝ Walmart-ը: Գործակալությունը ընտանիքի կարողությունը գնահատել է 259,7 մլրդ դոլար

Ամենահարուստ ընտանիքների տասնյակում են նաև Հերմեի ընտանիքը, Ֆրանսիական Hermes նորաձևության տան սեփականատերեր- 150,9 միլիարդ դոլար։

Մարս ընտանիքը, Mars հրուշակեղենի սեփականատերեր-141,9 միլիարդ դոլար։

Շեյխերի և էմիրների իշխող դինաստիան Քաթարում՝ Ալ Թանի-133 մլրդ դոլար (առաջին անգամ վարկանիշում)։

Կոխ ընտանիքը, ամերիկյան Koch Industrues նավթաքիմիական կորպորացիայի սեփականատերեր -127,3 միլիարդ։

Սաուդյան թագավորական ընտանիքը՝ Ալ Սաուդ-112 մլրդ դոլար։

Ամբանի ընտանիքը, Հնդկական նավթի արդյունահանման և վերամշակման Reliance Industries հոլդինգի սեփականատերեր-89,9 միլիարդ դոլար։

Վերտհայմերի ընտանիքը, Ֆրանսիական Chanel նորաձևության տան սեփականատերեր- 89,6 միլիարդ դոլար։

Թոմփսոնի ընտանիքը, Reuters լրատվական գործակալության վերահսկիչ փաթեթի սեփականատերերը-71,1 միլիարդ դոլար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում