ՀՌՀ-ն մեկ ամսով զրկել Է Sputnik Արմենիա ռադիոյին եթերից
20/12/2023 19:37
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 30 օրով հետ է կանչել վերահեռարձակող «Տոսպա» ռադիոկայանի լիցենզիան։ Մեկ այլ որոշմամբ, հանձնաժողովը վերահեռարձակողին տուգանել է 500 հազար դրամով։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն։
Առաջին որոշումը կապված է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման հետ, որում հեղինակը, իբր, «թույլ է տվել երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ու հեգնական արտահայտություններ՝ չունենալով դրա «բարոյական իրավունքը» որպես օտարերկրյա քաղաքացի»։
Երկրորդ որոշումը (տուգանքը) վերաբերում է նախկին պատգամավոր Արման Աբովյանի հեղինակային ծրագրին՝ «Աբովյան Թայմ»-ին: Այստեղ հանձնաժողովը տեսել է պնդումներ, որոնք «խուճապ են տարածում և հիմնված են չստուգված և ոչ հավաստի աղբյուրների վրա»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում