13.1 C
Yerevan

Ահազանգ՝ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների վերաբերյալ

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն անդամներից մեկն ահազանգում է Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների վերաբերյալ, որոնք նրա նկարագրությամբ տեղի են ունենում Իջևանի արգելավայրի և նրան հարակից տարածքներում: Ակտիվիստ Գոռ Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Բնապահպանության նախարարությանը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հարգելի բնապահպանության նախարարություն, ձեզ գրում է ձեր աչալուրջ հսկողության տակ գտնվող ՀՀ բնության սիրահար Գոռ Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով Դիլիջանի և Իջևանի մեր ընկերների կողմից ապօրինի անտառահատումների մասին վերջերս բազմաթիվ անգամ հնչեցված ահազանգերը’ որոշեցինք ինքներս այցելել այնտեղ’ ամեն ինչ մեր աչքով տեսնելու համար:

Քայլել սկսեցինք Հաղարծինից, որտեղ որոշ տեղերում անտառների աղտոտվածությունը հոլլիվուդյան սարսափ ֆիլմերի սցենար է հիշեցնում: Սակայն ձեր հսկողության արդյունքները ավելի պարզ դարձան, երբ երկրորդ օրը հասանք Իջևան լեռան և Հովք լեռան ստորոտին գտնվող անտառներին: Այնտեղ անտառը գրեթե ամբողջովին վերացած էր: Հուսով եմ, որ պետական այրերը այնքան անմիտ չեն գտնվել, որ հենց իրենք թույլ տան կուսական անտառների սրտում անտառահատում իրականացնել: Բայց դե դա դեռ ոչինչ: Երբ քայլեցինք դեպի ավելի խորքերը, որտեղ մի պահ վախեցանք անգամ դեմ առ դեմ հանդիպել վայրի արջին, հանդիպեցինք ծանր տեխնիկայի’ УРАЛ, трактор, УАЗ և բոլորը առանց պետհամարանիշների: Երևի արդեն գուշակեցիք թե նրանք ինչ էին անում’ անտառն էին ուտում, որը դուք ամենայն պատասխանատվությամբ պահպանում եք և այդ չարքաշ աշխատանքի համար մեր վճարած հարկերից աշխատավարձ եք ստանում:

Խնդրեցինք և հետո պահանջեցինք փաստաթղթերը: Չստացանք: Հետո սկսեցինք այդ ամենը նկարահանել և մեր ձեռքից վերձրեցին նկարահանող սարքը, ջնջեցին ամեն ինչ և նոր միայն վերադարձրեցին: Իմիջիայլոց բոլոր բարի խոսքերը, որոնք մենք հրաժեշտի պահին ասեցինք միմյանց, երևի առաջին հերթին ուղղենք այն բարի և ուրիշ իմաստով բնասեր մարդկանց, ովքեր աշխատանքի վայրում խորը քուն են մտնում կամ ամենայն հավանականությամբ նույնիսկ մասնաբաժին ունեն վաճառվող փայտի եկամտից:

Երրորդ օրը հասանք Օկոն բնակավայր: Կներեք, որ տեղանուններ եմ տալիս, որոնց մասին երևի միայն լսել եք: Այնտեղից արդեն սկսվեց լսելի դառնալ ամեն կողմից հնչող էլեկտրական սղոցների կատարյալ սիմֆոնիան: Համոզված եմ, որ այդ երաժշտության դիրիժորին նույնպես լավ եք ճանաչում, հակառակ դեպքում այն այդքան բարձր և համարձակ չէր լսվի նույնիսկ բոլորիս (իհարկե ոչ ձեր) կողմից սիրելի հանգստավայր Լաստիվերի մերձակա անտառներում:

Էլ ինչ գլուխներդ ցավացնեմ, երևի արդեն իմ նման մարդիկ անիմաստ շատ են ցավեցրել: Կարճ ասած ուզում եմ իմ խորին երախտիքս հայտնել ձեզ’ բոլոր-բոլոր-բոլորին աշխատանքը հիասքանչ կատարելու համար»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...