Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհի առթիվ հարուցվել է քրեական գործ

Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհի առթիվ հարուցվել է քրեական գործ

Շուշարի գյուղի Wildberries պահեստում բռնկված հրդեհի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ կապված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետ։ Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական տնօրինության Telegram ալիքը։

«Սանկտ Պետերբուրգում ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության Պուշկինսկի շրջանի քննչական բաժինը ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի անունից Շուշարի գյուղում բռնկված հրդեհի առնչությամբ քրեական գործ է հարուցել՝ ՌԴ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (լիազորությունների չարաշահում)»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ Քննչական կոմիտեի՝ ապագա մեղադրյալներին կարող է սպառնալ մինչև յոթ տարվա ազատազրկում։

Քննության տվյալներով՝ պահեստում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հետ կապված կառավարչական գործառույթներ իրականացնող անհայտ անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով հունվարի 13-ին հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով պահեստի շենքը փլուզվել է, իսկ պահեստում պահվող ապրանքները՝ ոչնչացվել։

Գերատեսչությունից նշել են, որ դեպքի վայրում այս պահին կատարվում է զննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ինչպես հայտնել են Ռոսպոտրեբնադզորի քաղաքային վարչությունից, մասնագետներն ուսումնասիրել են Նևսկի, Կոլպինսկի, Պուշկինսկի և Ֆրունզենսկի շրջաններում 12 կետերում վերցված մթնոլորտային օդի նմուշները։ Հիգիենիկ նորմերի գերազանցումներ չեն հայտնաբերվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում