Ռուսաստանի համար ուղերձը պարզ է՝ Եվրոպան չի հոգնել Ուկրաինային օգնելուց. Մակրոն

Ռուսաստանի համար ուղերձը պարզ է՝ Եվրոպան չի հոգնել Ուկրաինային օգնելուց. Մակրոն

Եվրոպացի առաջնորդների կողմից Ուկրաինային 50 միլիարդ եվրո տրամադրելու միաձայն որոշման ընդունումը ազդանշան է տալիս Կրեմլին, որ Եվրոպան «չի հոգնել», և Ռուսաստանը չպետք է հույս դնի դրա վրա։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է The Guardian-ը։

«Ուղերձը պարզ է՝ Ռուսաստանը չպետք է հույս դնի եվրոպացիների հոգնածության վրա՝ Ուկրաինային աջակցելու հարցում», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը հավելել է, որ ընդունված համաձայնագիրը կանխատեսելիություն է տալիս ԵՄ-ի երկարաժամկետ տնտեսական և ֆինանսական պարտավորությունների միջոցով Ուկրաինային աջակցելու համար։

«Ռազմական աջակցության առումով եվրոպական երկրները երկկողմանի պարտավորություններ են ստանձնում: Ֆրանսիան տրամադրում է ռազմական տեխնիկա, որը կարող է վճռորոշ լինել ռազմի դաշտում, այդ թվում՝ Scalpe հրթիռներ հակաօդային պաշտպանության և «Կեսար» հրետանային համակարգերի համար», – ասել է Մակրոնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում