Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն էապես չեն ազդի նրա տնտեսության վրա. Washington Post

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն էապես չեն ազդի նրա տնտեսության վրա. Washington Post

Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված նոր պատժամիջոցները դժվար թե էական բացասական ազդեցություն ունենան նրա տնտեսության վրա՝ «հաշվի առնելով Ռուսաստանի ճկունությունը», գրում է Washington Post-ը։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների և առևտրի դեպարտամենտները հայտարարել էին Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցային ցուցակներում ավելացվել է մոտ 500 անհատ և կազմակերպություն, այդ թվում՝ երրորդ երկրներից։

«Երկու տարի այն բանից հետո, երբ (ԱՄՆ) նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ռուսաստանի տնտեսությունը «ջախջախիչ հարված» է կրելու, այս տարի սպասվում է, որ Ռուսաստանի տնտեսությունը կաճի ավելի արագ տեմպերով, քան Միացյալ Նահանգները։ Ուրբաթ օրը հայտարարված ԱՄՆ նոր պատժամիջոցները դժվար թե փոխեն այս իրականությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի տոկունությունը, երբ բախումները սրվում են համաշխարհային առևտրի և ֆինանսների մարտադաշտերում»:

Պարբերականի տվյալներով՝ դա հնարավոր է դարձել պաշտպանական ծախսերի ավելացման, ինչպես նաև Ասիայում նոր գնորդների ու մատակարարների որոնման շնորհիվ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում