Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց

Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց։

Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 5 միլիոն դրամի գրավը, ինչպես նաև Հայաստանից չբացակայելու մասին արգելքը։
Հիշեցնենք՝ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում, ի սկզբանե, ձերբակալվել էր 5 անձանց, սակայն նրանցից մեկին նախաքննական մարմինն ավելի ուշ ազատեց արգելանքից ու քրեական հետապնդում հարուցեց միայն 4-ի նկատմամբ, որոնցից միայն երկուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացվեց, որոնց թվում էր Տիրան Խաչատրյանը։ Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել էր բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ էին արձակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում