Էրդողանը հեռանում է քաղաքականությունից

Էրդողանը հեռանում է քաղաքականությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններն իր համար վերջինը կլինեն՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Ինձ համար սա վերջաբանն է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում։ Արդյունքների հիման վրա տեղի կունենա գործերի փոխանցում իմ եղբայրներին, որոնք կգան ինձնից հետո», – ասել է նա։

Հիշեցնենք, որ 2023 թվականի նախագահական ընտրություններում Էրդողանը հաղթեց երկրորդ փուլում։ Նա հավաքել էր ձայների 52,18 տոկոսը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոսը։

«Ամեն ինչ ավարտված է, սա իմ վերջին ընտրությունն է»,-ընտրություններից անմիջապես հետո հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

70-ամյա Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, իսկ մինչ այդ, 2003 թվականից, զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում