Սոս Սարգսյանը հիվանդանոցում է

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանը հիվանդանոցում է: Հուլիսի 12-ին դերասանը պետք է մասնակցեր Փարաջանովի տուն-թանգարանում կայանալիք Կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը, սակայն միջոցառման նախօրեին նրան տեղափոխել են բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Սոս Սարգսյանն այժմ վատառողջ է, սակայն շտապեց վստահեցնել, որ «լուրջ բան չկա»: «Այժմ նա բժիշկների հսկողության տակ է գտնվում»,- ընդգծեց փոխնախարարը:

Նա ավելացրեց նաեւ, որ խոսել են Սոս Սարգսյանի տիկնոջ’ Նելլի Սարգսյանի հետ, որն էլ հավաստիացրել է, որ նրա վիճակը կայուն է: «Արմենպրես»-ը մեծանուն դերասանին շուտափույթ առողջացում է մաղթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում