Ադրբեջանը որպես դիտորդ կմասնակցի ՌԴ-Իրան-Չինաստան համատեղ զորավարժություններին

Ադրբեջանը որպես դիտորդ կմասնակցի ՌԴ-Իրան-Չինաստան համատեղ զորավարժություններին

ՌԴ խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը՝ «Վարյագ» գվարդիական հրթիռակիր հածանավի գլխավորությամբ, ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության Չաբահար նավահանգիստ՝ մասնակցելու «Անվտանգության ծովային գոտի – 2024» համատեղ ռազմածովային զորավարժություններին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի նավերը կմասնակցեն «Անվտանգության ծովային գոտի – 2024» համատեղ ռազմածովային զորավարժություններին: Դրանց կմասնակցեն նաև Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի նավեր, կատերներ և ծովային օդուժ։ Որպես դիտորդներ հանդես կգան Պակիստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Օմանի, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության ռազմածովային ուժերի ներկայացուցիչները», – հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում