Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապիամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։

Երևանի մետրոյում, որտեղ ինտերնետ հասանելիության ապահովումը տեխնիկապես բավականին բարդգործընթաց է, արդեն գործում է Team-ի 4G ծածկույթը։ Սրա շնորհիվ բաժանորդները մետրոյի բոլորկայարաններում, այդ թվում՝ ստորգետնյա, ապահովված կլինեն գերարագ շարժական ինտերնետով ևբջջային կապով։

«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար։ Առաջինև կարևորագույն ուղղություններից մեկը Երևանի մետրոն է, որի ուղևորներն այսուհետև չեն ունենա կապի ևինտերնետի խնդիր։ Մենք տեսնում ենք ցանցում առկա խնդիրները և, առաջնահերթություն տալովամենակարևորներին, շարժվում ենք առաջ։ Բացի այս, մենք անընդմեջ ուսումնասիրում և հաշվի ենք առնումմեր բաժանորդների կարծիքը ցանցի արդիականացման ուղղությունները մշակելիս»,- նշում է ընկերությանգլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Team-ի 4G ինտերնետը հնարավորություն կտա մետրոյի ուղևորներին անխափան օգտվել հավելվածներից, դիտել տեսանյութեր, հաղորդակցվել ու լսել երաժշտություն։

Մետրոյի աշխատանքներին զուգահեռ ընկերությունը բջջային ցանցի կառուցման ու վերազինմանլայնածավալ աշխատանքներ է մեկնարկել նաև Երևանի համայնքներում և մարզերում։ Ծրագրի շրջանակումավելացվելու է բջջային կայանների թիվը, բարելավվելու են շարժական ցանցի ու ինտերնետի արագությունը։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատարդիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտումծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային ևֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապիծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ուվերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաևբարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում