ՀՀ կենտրոնական բանկը մեկնաբանել է «Мир» քարտերի սպասարկման արգելքի մասին լուրերը

ՀՀ կենտրոնական բանկը մեկնաբանել է «Мир» քարտերի սպասարկման արգելքի մասին լուրերը

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ երկրի առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ են համագործակցում, այդ թվում՝ ելնելով պատժամիջոցների ռիսկերից։ Այս մասին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկից։

ՀՀ կենտրոնական բանկը այսպես է մեկնաբանել տեղական բանկերի կողմից «Мир» վճարային համակարգի քարտերի սպասարկումն արգելելու մասին տեղեկությունը։ Աղբյուրը նշել է, որ բանկերը պետք է պատշաճ կերպով տեղեկացնեին իրենց հաճախորդներին սպասարկման փոփոխությունների մասին:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Հայաստանի բանկային ոլորտում բարձրաստիճան աղբյուրը, պնդում է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը մարտի 29-ից արգելել է բանկերին սպասարկել «Мир» քարտերը՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ ընկնելու սպառնալիքի պատճառով։

MIR-ը ռուսական վճարային համակարգ է, որը ստեղծվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից: МИР վճարային քարտերը հիմնականում թողարկվում են ռուսական բանկերի կողմից և լայնորեն կիրառվում են Ռուսաստանում, ԵԱՏՄ տարածքում, նաև մի շարք այլ երկրներում: Դրանք կարող են օգտագործվել տարբեր գործարքների համար, ներառյալ գնումներ, կանխիկացումներ և առցանց վճարումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում