Բաքուն չի աջակցում Երևանի՝ Հարավային Կովկասում ԵՄ դիտորդական առաքելության հրավերը․ Պեսկով

Բաքուն չի աջակցում Երևանի՝ Հարավային Կովկասում ԵՄ դիտորդական առաքելության հրավերը․ Պեսկով

Բաքուն չի աջակցում Երևանի՝ Հարավային Կովկասում ԵՄ դիտորդական առաքելության հրավերը: Այդ հանգամանքը նշանակում է, որ կասկածի տակ է դրվում առաքելության արդյունավետությունը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն այսօր՝ մարտի 20-ին, ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի որոշմամբ` մշտական հիմունքներով ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում պաշտոնապես տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից, իսկ մինչ այդ, 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր տեղակայված ժամանակավոր հիմունքներով։

Ըստ համաձայնագրի` դիտորդներն ունեն գրեթե դիվանագիտական կարգավիճակ։ Նրանք և նրանց գույքը ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:

Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում