ՌԴ ֆինանսների նախարարությունը ստացել է Lada Aura ավտոմեքենաների նոր խմբաքանակ

ՌԴ ֆինանսների նախարարությունը ստացել է Lada Aura ավտոմեքենաների նոր խմբաքանակ

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը ստացել է Lada Aura մակնիշի ավտոմեքենաների նոր խմբաքանակ։ «Գերազանց մեքենա»,- ասել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

«Ի դեպ, մենք հիմա ասում ենք, որ բոլորի նպատակն այն է, որ պաշտոնյաներն անցնեն հայրենական մեքենաների, ասեմ, որ այսօր Ֆինանսների նախարարություն է ժամանել Lada Aura-ի նոր խմբաքանակը, չշփոթել Aurus-ի հետ»,-այս մասին նախարարան ասել է ՝ դասախոսություն կարդալով Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանում։

«Ի դեպ, դա հիանալի մեքենա է, ոչ ավելի վատ, քան Ford-ը կամ նույնիսկ BMW Five-ը, բայց սա բիզնես դասի մեքենա է ոչ թե վարորդի, այլ ուղևորի համար»,- նշել է նա։

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը ակնկալում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում իր աշխատակիցների համար հինգ Lada Aura մակնիշի ավտոմեքենա կստանա, այս մասին հունվարին հայտնել էին ֆինանսների նախարարությունից։

Անցյալ տարեվերջին Սիլուանովն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության աշխատակիցները պաշտոնյաներից առաջինը կլինեն, որոնք կստանան Lada Aura-ն: Նախարարության ղեկավարն այս մեքենային ծանոթացել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։ Հետո նախարարը ուշադիր զննել է նոր մեքենաները, նստել է ղեկին ու մի փոքր վարել է։

Փորձարկումից հետո Սիլուանովն ասել է, որ ֆինանսների նախարարությունը պատրաստ է արտասահմանյան ծառայողական մեքենաներից անցում կատարել հայրենական արտադրանքին, և մյուս պաշտոնյաներին կոչ է արել վարել հայրենական ապրանքանիշեր՝ ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու և ժողովրդին ավելի մոտ լինելու համար։

Lara Aura մոդելը հիմնված է Lada Vesta-ի վրա: Պրեմիում դասի նոր արտադրանքն առանձնանում է հետևի շարքի ուղևորների համար 25 սանտիմետրով մեծացված ներքին տարածքով, դրա ինտերիերը պատրաստված է ռուսական արտադրության բնական կաշվից: Մեքենան հագեցած է 122 ձիաուժ հզորությամբ 1,8 լիտրանոց շարժիչով և ավտոմատ փոխանցման տուփով։ Մոդելի արժեքը 2 միլիոն ռուբլիից բարձր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում