Ո՞ր քաղաքն է միլիարդատերերի թվով առաջատարը Ասիայում

Ո՞ր քաղաքն է միլիարդատերերի թվով առաջատարը Ասիայում

Հնդկական Մումբայ մետրոպոլիան (Մահարաշտրա կենտրոնական նահանգ) Ասիական քաղաքների շարքում առաջատարն է դարձել այնտեղ ապրող միլիարդատերերի թվով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս եզրակացությունը նշվում է հնդկական Hurun India վարկանիշային գործակալության ուսումնասիրությունում։

Ըստ գործակալության տվյալների՝ Մումբայը առաջին անգամ դարձել է ասիացի միլիարդատերերի մայրաքաղաք՝ առաջ անցնելով Պեկինից։ Հնդկաստանի մայրաքաղաքում ապրում է 92 միլիարդատեր, իսկ Չինաստանի մայրաքաղաքում՝ 91: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, Չինաստանը դեռևս առաջ է Հնդկաստանից 1 միլիարդ դոլարից ավելի զուտ ունեցվածք ունեցող բնակիչների թվով. Չինաստանն ունի 814 միլիարդատեր, մինչդեռ Հնդկաստանը՝ ընդամենը 271։

Համաձայն հետազոտության՝ աշխարհում միլիարդատերերի թվով երրորդն է Մումբայը՝ Նյու Յորքից (119) և Լոնդոնից (97) հետո։

Ինչպես նշվում է հետազոտությունում, 2024 թվականի սկզբից Մումբայում ավելացրել է 26 դոլարային միլիարդատեր։ Միաժամանակ Պեկինում նրանց թիվը նվազել է 18-ով։ Մումբայում միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմում է 445 մլրդ դոլար։

Ոլորտները, որոնք բազմամիլիոնանոց հարստություն են բերել հնդկացիներին, էներգետիկան, դեղագործությունն ու անշարժ գույքի շուկաներն են: Մումբայի ամենահարուստ բնակիչների մեջ առաջին տեղը հաստատապես զբաղեցնում է գործարար Մուկեշ Ամբանին, ում պատկանում է Reliance Industries հոլդինգը, որը որը գործում է էներգետիկայի, նավթաքիմիական, տեքստիլ, բնական ռեսուրսների, մանրածախ առևտրի և հեռահաղորդակցության ոլորտներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում