Fastex-ի և ftNFT-ի աջակցությամբ կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգը

Fastex-ի և ftNFT-ի աջակցությամբ կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգը

Fastex-ի և ftNFT-ի աջակցությամբ օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգ։

Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին: Մեծ պահանջարկ վայելող երաժիշտների ձայնադարանը ներառում է չորս ձեռքի և երկու դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ՝ Մոցարտից և Շուբերտից մինչև Դեբյուսի և Ռավել:

Երեկոյի ընթացքում սիրված դուետի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Մորիս Ռավելի, Ֆրանսիս Պուլենկի և Կլոդ Դեբյուսիի հայտնի ստեղծագործությունները։ Ունկնդիրները հնարավորություն են ունեցել վայելելու միջազգային արվեստագետների և ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի փայլուն կատարումները:

Միջոցառման ավարտից հետո նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է. «Կան գործընկերներ, որոնք օգնում են նախագծերին, և գաղափարակիցներ, որոնք ոգևորում են: Շատ շնորհակալ եմ Ֆասթեքսին մեր կողքին լինելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում