Մեծ բիզնես 5 տարում։ Համլետ Խնկոյան, բիզնեսի մարդիկ

Մեծ բիզնես 5 տարում։ Համլետ Խնկոյան, բիզնեսի մարդիկ

«Մանթաշյանց» գործարարների միությունը նոր նախագիծ է սկսել, որի շրջանակներում տարբեր բիզնես նախագծերի հիմնադիրներ կիսվում են իրենց փորձով։ Ինչպե՞ս կառուցել մեծ բիզնես ընդամենը մի քանի տարում, ո՞րն է գործարարի հաջողության գաղտնիքը, ի՞նչ անել, եթե ցանկանում եք հայտնվել հայկական բիզնեսի կենտրում. այս և այլ հարցերի պատասխանները հնարավոր է ստանալ դիտելով «Մանթաշյանց» գործարարների միության «Բիզնեսի մարդիկ» նոր հաղորդաշարը։

Հաղորդաշարի առաջին հյուրը եղել է «Բիգ Փրոջեքթս» ընկերության հիմնադիր, տնօրեն Համլետ Խնկոյանը։ Համլետ Խնկոյանը կիսվել է մի շարք բիզնես գաղտնիքներով և ներկայացրել է իր հաջողության պատմությունը։

«Մենք զբաղվում ենք մասնագիտացված ցուցահանդեսների կազմակերպմամբ։ Կազմակերպում ենք TOON EXPO-ն, Big Christmas Market-ը, Leasing Expo բոլոր սարքավորումները մեկ հարթակում, ունեցել ենք նաև Mom and Kid Expo-ն։ Հիմա նոր ցուցահանդես ունենք, որը կոչվում է Homing Expo։ Այն TOON EXPO-ի տրամաբանական շարունակությունն է՝ վերանորոգում, դիզայն, կահավորում»,- այս մասին նշել է «Բիգ Փրոջեքթս» ընկերության հիմնադիր, տնօրեն Համլետ Խնկոյանը։

Համլետ Խնկոյանը նաև պատմել է, թե ինչի՞ց և ե՞րբ է սկսվել ամեն ինչ. «Ամեն ինչ սկսվեց 2019 թվականին, երբ ընկերներիցս մեկը հրավիրեց աշխատելու մի պրոեկտի շրջանակներում, որը ցուցահանդես էր և անցկացվում էր Համալիրում էր։ Համաձայնեցի, բնականաբար, քանի որ ես միջոցառումներ կազմակերպել շատ եմ սիրում, այդ պատճառով էլ իմ հոբին դարձրել եմ բիզնես։ Եվ հենց առաջին օրվանից գնացի ու սկսեցի բոլոր կազմակերպությունների խնդիրներով զբաղվել։ Կարելի է ասել, որ այստեղ ես ձեռք բերեցի իմ ամենալուրջ փորձառությունը»։

Նա նաև ավելացրել է, որ իր ընկերներից մեկի միջոց մեկ այլ ցուցահանդես կազմակերպելու առաջարկ է ստանում հենց վերոնշյալ ցուցահանդեսի ժամանակ. «Ընկերներիցս մեկը որպես հյուր եկավ այս միջոցառմանը և ինձ առաջարկեց կազմակերպել մեկ այլ ցուցահանդես, և հենց այդ տարվա նոյեմբերի 16-ին և 17 -ին կազմակերպեցինք մեր առաջին ցուցահանդեսը՝ Mom and Kid Expo-ն, որին մասնակցեցին 100-ից ավելի կազմակերպություններ։ Mom and Kid Expo-ից հետո՝ հաջորդ տարի, եղավ Covid-ի համավարակը, հետո պատերազմը. այդ փոփոխությունները մեր վրա էլ ազդեցին և 2020 թվականին մենք ձեռք բերեցինք ընկերության 50%-ը և Mom and Kid Expo-ն անելու իրավունքը գործընկերոջից, քանի որ տարբեր կերպ էին մտածում ու այդ տարբերությունները բավականին հիմնային էին»։

«2023-ի դեկտեմբերին կազմակերպեցինք Big Christmas Market with Coca-Cola-ն Coca-Cola ընկերության հետ։ Սա մեր առաջին մեծ համագործակցությունն էր, իսկ տվյալ ցուցահանդեսին մասնակցում էին 360-ից ավել ընկերություններ։ Դա երևի ամենաշատ այցելու ունեցող ցուցահանդեսն էր. մոտ 30 հազար այցելու այդ ցուցահանդեսին մեզ մոտ եկան։ Ու մեզ համար շատ մեծ կարևորություն ունեցավ այդ ցուցահանդեսը կազմակերպելը։ Ինչու ընտրեցինք Մարզահամերգային համալիրը։ Որովհետև պատերազմի ժամանակ մենք էլ էին փորձում տեղահանված արցախցիներին տարբեր հարցերով օգտակալ լինել։ Այստեղ մեզ մոտ 300 կամավորներ ունեինք և 120 կամավոր վարորդներ և այդտեղից էլ հենց մեր թիմը համալրվեց հետագայում ու մինչ այսօր էլ շարունակում ենք նրանց հետ համագործակցել։ Այդ ընթացքում 3-4 մարդ էր թիմը, իսկ հիմա արդեն՝ 22»։

«Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել ցուցահանդեսների կենտրոն աշխարհի համար։ Գիտեմ՝ դա բարձր է հնչում, բայց վստահ եմ, որ դա ուղղակի ժամանակի հարց է»,-եզրափակել է Համլետ Խնկոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում