ՌԴ-ն ուսումնասիրում է Բաքվի կողմից Կիևին զենք մատակարարելու մասին տեղեկությունը

ՌԴ-ն ուսումնասիրում է Բաքվի կողմից Կիևին զենք մատակարարելու մասին տեղեկությունը

ՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները։ Այս մասին, այսօր` մարտի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է Կիևին զենք մատակարարելու մասին լուրերը։

«Մոսկվայի համար զենքի մատակարարման թեման սկզբունքային է, քանի որ նման գործողությունները աճող սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար»,- նշել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանն Ուկրաինա է ուղարկում տարբեր տեսակի զենք-զինամթերք, այդ թվում 25 հազար ականանետային արկ և Բայրաքթար տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում