Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը լրտեսության մեղադրանքով կալանավորվել է

Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը լրտեսության մեղադրանքով կալանավորվել է

Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար։

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին լրտեսության համար մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Այլ տեղեկատվություն այս պահին, ելնելով նախաքննության շահերից, հրապարակման ենթակա չէ»,- հավելեց Աբրահամյանը։

Նշենք, որ Սարգիս Գալստյանի հետ Հայաստան է տեղափոխվել նաև նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանը Արցախի բռնի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր ապրելու Ստեփանակերտում։

Ըստ տեղեկությունների՝ նա Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել էր Ստեփանակերտի պարետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում